Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15.3 հա տարածքում բռնկված հրդեհները
Մարտի 4-ից 6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3500 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1.7 հա, Մասիս քաղաքում՝ 5 հա, Վեդի քաղաքում՝ 5200 քմ, Հովտաշեն գյուղում՝ 4000 քմ, Վանաշեն գյուղում՝ 2500 քմ, Բարձրաշեն գյուղում՝ 3 հա,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 800 քմ, Կապան քաղաքում՝ 4 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 15.3 հա։
Կարծիքներ