Շնորհակալ ենք բոլորին, միասնականության մեջ է մեր ուժը. արցախցին՝ օգնության ձեռք մեկնողներին
Արցախցի Սաթենիկ Հայրինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է բռնի տեղահանվածներին օգնության ձեռք մեկնող հայրենակիցներին.
«Ամբողջ արցախահայության անունից ցանկանում ենք ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել մեր բոլոր սրտացավ հայրենակիցներին` այս ծայրահեղ ծանր վիճակում մեզ սատար կանգնելու համար։ Արդեն քանի օր է մեր հայրենակիցները մեզ համար ահռելի աշխատանքներ են կատարում` վարձով տներ են փնտրում, շատերը տները անվճար են տրամադրում, հագուստ, սնունդ, անհրաժեշտ իրեր են հավաքում, անում են ամեն հնարավորը, որպեսզի արցախցին իրեն օտար չզգա։
Շնորհակալ ենք բոլորին, միասնականության մեջ է մեր ուժը։
#ՄիասինՈւժԵնք #ֆլեշմոբ, հիմա է պահը»,- գրել է նա։
Կարծիքներ