Զբոսաշրջության հիմնախնդիրները՝ Լոռու մարզում. բաց քննարկում
Լոռու մարզում զբոսաշրջության և մատուցվող ծառայութունների որակը բարձրացնելու նպատակով Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը հանդիպման էր հրավիրել ոլորտի ներկայացուցիչերին՝ վեր հանելու հիմնախնդիրները և պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության միջոցով բարձրացված հարցերի համար արդյունավետ և իրատեսական լուծումներ գտնելու։
Քննարկումը վարում էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Հանդիպմանը ներկա՝ Լոռու մարզում զբոսաշրջութան զարգացմամբ և բիզնեսով զբաղվող գործարարները նշել են, որ իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում համայնքային ամենատարբեր խնդիրների հետ կապված: Հ. Մկրտչյանը նշել է, որ համայնքների ենթակառուցվածքների բարելավումն ու զարգացումն առաջնային հարց է պետության համար, բոլոր հիմնավորված առաջարկները կդասակարգվեն և պետությունը կաջակցի համայնքներին միջոցներ գտնելու ու առկա խնդիրների լուծման համար ծրագրեր ներգրավելու և իրականացնելու հարցում:
Հանդիպման ավարտին ոլորտի ներկայացուցիչները լրացրել են հատուկ ձևանմուշի հարցաթերթիկներ՝ ըստ իրենց համայնքներում առկա խնդիրների լուծման առաջնահերթությունների: Մարզպետարանը տվյալների վերլուծություններ կանի՝ ըստ արված աշխատանքների:
Կարծիքներ