Չեչնիայից շուրջ 70 հազար ուժայիններ պատրաստ են ինքնակամ մեկնել Ուկրաինա. Քադիրով
Չեչնիայից շուրջ 70 հազար ուժայիններ պատրաստ են ինքնակամ մեկնել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նորից հավաքվել ենք ցույց տալու, որ մենք լիովին պաշտպանում ենք Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումը եւ ձեզ չենք հիասթափեցնի, ցանկացած հրաման կկատարենք, պատրաստվել ենք, պատրաստ ենք եւ միշտ պատրաստ ենք լինելու։ Մոտ 12 հազար մարդ է հավաքվել Գրոզնիում, իսկ ցուցակով արդեն ունենք 70 հազար մարդ, որոնք պատրաստ են ինքնակամ պայքարել մեր պետության համար»,- ասել է նա։
«Մենք դեռ ոչ մեկին չենք տեղափոխում, մեր աշխատակիցները Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականները կատարում են իրենց օբյեկտներում»,- հավելել է նա։
Կարծիքներ