Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներից երեքը (տեսանյութ)

Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներից երեքը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներից երեքը։ Դրանցից մեկը՝ Քանաքեռի ՀԷԿ-ի մոտ, տասնյակ տարիներ շարունակ անխնամ վիճակում էր, իսկ հիմա արդեն լրիվ նոր կահավորմամբ հանձնվում է բնակիչներին։

Մյուսը՝ «Նոր Արաբկիր»֊ը, կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Մոլոկանի այգին, վերջերս բանակցությունների շնորհիվ մասնավորից վերադարձվեց համայնքին և հիմա սկսվել են հիմնանորոգման աշխատանքները՝ իր հիմնումից ի վեր առաջին անգամ։ Իսկ քաղաքի սրտում գտնվող Սարյանի պուրակը վերանորոգվել է ըստ «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած գաղափարի, պահպանելով այգու մոդեռնիստական կոլորիտը։ Առաջիկայում հանգստի գոտիների վերականգնման էլի մի քանի պրոյեկտ քաղաքապետարանն ավարտին կհասցնի ու կհանձնի բնակիչներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում