Պենտագոնը խոստացել Է HIMARS-ի չորս ՀԿՀՀ և Մի-17 չորս ուղղաթիռ ուղարկել Ուկրաինային
ԱՄՆ-ի ռազմական օգնության հերթական փաթեթն Ուկրաինայի համար ընդգրկում Է, մասնավորապես, Մի-17 չորս ուղղաթիռ եւ չորս HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգ (ՀԿՀՀ):
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Պենտագոնում:
Բացի այդ, փաթեթն ընդգրկում Է Javelin 1000 հակատանկային հրթիռային համալիր (ՀՏՀՀ), 6000 միավոր այլ հակատանկային սպառազինություն, 15 000 արկ 155 միլիմետր հրամաչափի հրետանային սպառազինություն, 15 բանակային մարտական ավտոմոբիլ, տարբեր ռադարներ, պահեստամասեր: Պենտագոնի մամուլի տեղեկագրում ՀԿՀՀ-ների թիվը չի նշվել, բայց գերատեսչության փոխղեկավար Քոլին Քալը հետո լրագրողներին ասել Է, որ խոսքը չորս համակարգի մասին Է:
Նա հավելել Է, որ երեք շաբաթ կպահանջվի ուկրաինացի զինվորականներին այդ համակարգերն ուսուցանելու համար: Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ Ուկրաինան հույս ուներ զգալի մեծ քանակությամբ ամերիկյան ՀԿՀՀ-ների հատկացում: Ավելի վաղ հունիսի 1-ին Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթ տրամադրելու մասին ազդարարել Է նախագահ Ջո Բայդենը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ