Աբովյանում 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան ամբողջությամբ հիմնանորոգվում է

Աբովյանում 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան ամբողջությամբ հիմնանորոգվում է

Համայնքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է Աբովյան քաղաքում և համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ շրջել Հատիսի պողոտայում, որը կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է: Տեղեկացնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

Պետական բյուջեի աջակցությամբ կատարվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև՝ ամբողջությամբ արդիականացվել է ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգը:

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 45%-55% համաֆինանսավորմամբ:

Մարզպետը հիմնանորոգումն իրականացնող շինարարների հետ քննարկել է աշխատանքների ընթացքը: Վերջիններս հավաստիացրել են, որ սահմանված ժամկետում՝ մինչև օգոստոսի 20-ը, կավարտեն աշխատանքները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում