Հրդեհ Փամբակ գյուղում

Հրդեհ Փամբակ գյուղում

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:13-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 21:08-ին: Այրվել են մոտ 150 հակ կուտակած անասնակեր և ազբոշիֆերյա ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 25 ք մ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում