Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամ Գոռ Սահակյանը դարձել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 67կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել 134 կգ, իսկ հրումում` 167 կգ: Երկամարտի 301 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Կարծիքներ