ԱԻ նախարարն ու աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

ԱԻ նախարարն ու աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացված համապետական ծառատունկի:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվում է համապետական ծառատունկ:

Ծառատունկին մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և քաղաքացիական բոլոր ստորաբաժանումների ղեկավար կազմն ու աշխատակիցները, ներառյալ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Կարապետ Մանուկյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և այլք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում