ԱԻՆ-ում ստացվել է 4 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

ԱԻՆ-ում ստացվել է 4 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Ապրիլի 28-ից 30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում և Արարատի մարզի Այնթապ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 2 տուժած և 1 զոհ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում