Եվրադատարանը մերժել է Թուրքիայի ԱԳ նախարարի բողոքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ներկայացրած բողոքը:
Մևլութ Չավուշօղլուն խնդրել էր վերացնել հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ Եվրադատարանի կիրառած միջանկյալ միջոցը:
Դատարանն ուժի մեջ է թողել Հայաստանի դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը այն մասին, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված իրավունքները:
Կարծիքներ