ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարեցվել է

ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարեցվել է

Այսօր՝ ԶՊՄԿ բողոքի ակցիայի 11-րդ օրը, գործադուլը դադարեցվել է․ հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն՝ եղած բոլոր հարցերը կարգավորելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտնել է ԶՊՄԿ գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

Նա տեղեկացրել է, որ որոշում են կայացրել վերագործարկել ԶՊՄԿ-ի աշխատանքային ռեժիմը։

ԶՊՄԿ-ի աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով: Ասվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում: Հունվարի 31-ից կոմբինատի աշխատակիցների մի մասը գործադուլ էր հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում: Տնօրինությունը գործադուլը չարտոնված էր համարում, այնուամենայնիվ, ընդառաջ է գնում աշխատակիցների պահանջին՝ բարելավելու աշխատանքային պայմանները: Նշվում է, որ կոմբինատի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, հաստատում է, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։

ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում