Դեմոկրատները հայտարարել են, որ եթե Սենատը Թրամփին չդատապարտի, «նա կարող է դա կրկին անել»
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ դատախազները, որոնք պնդում են, որ Դոնալդ Թրամփը հրահրել է մահացու անկարգություններ՝ իր կողմնակիցներին դրդելով գրոհել ԱՄՆ Կապիտոլիումի վրա, հինգշաբթի Սենատին զգուշացրել են, որ եթե նախկին նախագահի նկատմամբ մեղադրական վճիռ չկայացվի, «նա կարող է դա նորից անել», հայտնում է Reuters-ը:
Թրամփի իմփիչմենթի գործով դատի առաջին երեք օրերին կկենտրոնանան մեկ շաբաթ շարունակ իր կողմնակիցների առջեւ նրա էմոցիոնալ ելույթների վրա, որոնք նախորդել են հունվարի 6-ի հարձակմանը, երբ նա հայտարարել էր, որ ընտրություններում իր պարտությունը կեղծման հետեւանք է եւ պետք է «պայքարել» ու «գողությունը կասեցնել»:
Դեմոկրատները հազիվ թե հասնեն դատապարտման եւ Թրամփին արգելեն պետական պաշտոններ զբաղեցնել՝ հաշվի առնելով, որ 100 տեղանոց պալատում ընդամենը 6 հանրապետական է քվեարկել դատավարությունը շարունակելու օգտին:
«Եթե նա վերադառնա իր պաշտոնին, եւ դա կրկնվի, մեզնից բացի, որեւէ մեկին մեղադրել չենք կարողանա»,- Սենատում հայտարարել է իմփիչմենթի հարցով առաջատար մենեջեր Ջեյմի Ռասքինը՝ ավարտելով մեղադրանքի փաստարկումը:
Դեմոկրատ Թեդ Լիուն սենատորներին ասել է, որ մտահոգ է այն ամենով, ինչ տեղի է կունենա, եթե Թրամփը 2024 թվականին առաջադրվի ու պարտվի:
«Ես չեմ վախենում, որ Դոնալդ Թրամփը 4 տարի հետո նորից կառաջադրվի: Ես վախենում եմ, որ նորից կառաջադրվի ու կպարտվի, որովհետեւ նա կարող է դա կրկին անել»,- ասել է Լիուն:
Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի հարցով 9 մենեջերներ պնդում են, որ Թրամփը խռովություն է սերմանել՝ խրախուսելով բռնությունը եւ հունվարի 6-ից շատ առաջ կեղծ հայտարարություններ կատարելով ընտրություններում լայնորեն տարածված կեղծումների մասին, եւ պետք է տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրի:
Անկարգությունների ժամանակ մահացել է 5 մարդ, ներառյալ ոստիկանության սպա: Պատասխան գործողություններին մասնակցած եւս 2 ոստիկան մահացել են ավելի ուշ ինքնասպանությամբ:
Չնայած երկու կուսակցություններն էլ բարձր են գնահատել դատախազների փաստարկները, մի քանի հանրապետական սենատորներ հայտարարել են, որ իրենց մինչեւ հիմա չեն համոզել:
Հինգշաբթի դատավարության ընդմիջման ժամանակ սենատոր Ջեյմս Լենքֆորդը լրագրողներին ասել է, որ մենեջերները չեն կարողացել կապ գտնել Թրամփի եւ անկարգությունների մասնակիցների միջեւ:
Կարծիքներ