Յուվենտուսի կիսապաշտպանը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը
«Յուվենտուսի» կիսապաշտպան Բլես Մաթյուիդին կփոխի ակումբային գրանցումը:
Ըստ լրագրող Նիկոլո Սիրայի՝ 33-ամյա ֆրանսիացին չի մտնում թուրինցիների նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի ծրագրերի մեջ:
Կիսապաշտպանը առաջարկներ ունի ֆրանսիական Լիգա 1-ից և ամերիկյան MLS-ից:
Մաթյուիդիի պայմանագիրը «Յուվեի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին, ֆուտբոլիստը յուրաքանչյուր մրցաշրջանում վաստակում է 3,5 միլիոն եվրո:
Կարծիքներ