Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը
Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Կովկասյան ազնվացեղ եղջերուների երկրորդ և ամենամեծ խմբի՝ թվով 10 առանձնյակ, բնություն արձակման արարողությունը:
Այս մասին հայտնել են Բնության համաշխարհային հիմնադրամից:
2013-ին մեկնարկած վերաբնակեցման ծրագիրը իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակն է վերականգնել ազնվացեղ եղջերուի պոպուլյացիան Հայաստանում։
Հարկ է նշել, որ վերջիններս բաց են թողնվում GPS տեղորոշման վզկապներով՝ բնության մեջ դրանց տեղաշարժը վերահսկելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։
Եղջերուների բաց թողնման հանդիսավոր արարողությանը ներակա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արա Մկրտչյանը, Տիգրան Գաբրիելյանը, Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Իր ելույթում պրն. Արա Մկրտչյանը նշեց. «Նմանատիպ ծրագրերով փորձ է արվում մեր երկրում մշակույթ ձևավորել, որպեսզի գնանք կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ»։
Հետևելով նպատակին՝ ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ