ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
ԵՄ երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը։
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն, համաձայնեցնելով միջազգային գործընկերների հետ, համաձայնեցրել է պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որն ուղղված է Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության մի շարք հատվածների դեմ։
Կարծիքներ