Չեխիայի վարչապետը կոչ է արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Պետր Պավելին

Չեխիայի վարչապետը կոչ է արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Պետր Պավելին

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան շաբաթ օրը հանրապետության ընտրողներին կոչ է արել երկու շաբաթ անց կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել բանակի պաշտոնաթող գեներալ Պետր Պավելին։ Այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը։

«Ես կոչ եմ անում բոլորին սատարել Պետր Պավելին ընտրությունների երկրորդ փուլում»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ գեներալը պաշտպանում է ժողովրդավարական սկզբունքները, հարգում է հանրապետության սահմանադրությունը և որպես նախագահ հավատարիմ է մնալու արևմտամետ կողմնորոշմանը։

Ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել հունվարի 13-ին և 14-ին, Պավելը ստացել է ընտրողների 35,4%-ի աջակցությունը։ Երկրորդ փուլ է անցել նաեւ Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ ստանալով ձայների 34,99%-ը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում