Տարածաշրջանային զարգացումների, միջազգային արդի խնդիրների մասին են խոսել ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը

Տարածաշրջանային զարգացումների, միջազգային արդի խնդիրների մասին են խոսել ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուռնակիսին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով փոխգործակցության զարգացման կարևորությանը, առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը:

Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում