Իրանը կհարստացնի ուրանը

Իրանը կհարստացնի ուրանը

Որոշակի փոփոխություններ կատարելուց հետո Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն է տվել երկրի Մեջլիսի (խորհրդարանի) կողմից ավելի վաղ ընդունված ուրանի հարստացման մակարդակը բարձրացնելու մասին օրինագծին: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Tasnim գործակալությունը:

Նշվում է, որ այժմ օրենքը պետք է ներկայացվի Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ իրագործման համար: Երեքշաբթի իրանական Մեջլիսը կողմ քվեարկեց օրինագծի ընդունմանը, որը կառավարությանը պարտավորեցնում է ավելացնել ուրանի հարստացումը: Խորհրդարանը կառավարությանը երկու ամիս ժամանակ տվեց՝ հրաժարվելու ՄԱԳԱՏԷ-ի հետ ձեռք բերված լրացուցիչ արձանագրությունը կատարելուց, եթե միջուկային գործարքի մյուս կողմերը չվերադառնան իրենց պարտավորությունները լիարժեք կատարելուն: Օրենսդիրների կարծիքով՝ նախագծում ներառված միջոցառումները կօգնեն վերացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում