ՀԱՊԿ-ն ծրագրում է զարգացնել խաղաղապահ ներուժը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր է զարգացնել իր խաղաղապահ ներուժը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի, կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նստաշրջանից հետո՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր հաստատվել են տարբեր ոլորտներում մեր գործունեության համար կարևոր մի շարք փաստաթղթեր: Դրանք վերաբերում են մեր խաղաղապահ ներուժի զարգացմանն ու ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին միանալու հետագա քայլերին»,- ասաց Զասը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Ըստ նրա՝ պետությունների ղեկավարները պայմանավորվել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կմիանան ՄԱԿ-ի հովանու ներքո գործողություններին՝ «համակարգող կազմակերպության, ՀԱՊԿ-ի համակարգող պետության միջոցով»:
«Խաղաղապահ զորակազմում ընդգրկելու են բժշկական ջոկատ, որը կձևավորվի Բուրդենկոյի անվան հիվանդանոցի հիմքի վրա»,- ասել է Զասը:
Կարծիքներ