Օդային հարձակման տագնապ՝ Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում

Օդային հարձակման տագնապ՝ Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում

Անցած գիշեր Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Հարաբերականորեն անվտանգ համարվող արևմտյան շրջաններում նույնպես հնչել են ազդանշաններ։ Բացի այդ, տեղական աղբյուրները հաղորդում են Խարկովում պայթյունների մասին։

Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է հետ մղել ռուս զինվորականների գրոհը Սլավյանսկի շրջանում և Խերսոնի մերձակայքում։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ միաժամանակ, ռուսական բանակը «գրոհային գործողություններ է նախաձեռնել Մազանովկայի մոտ, մարտերը շարունակվում են»։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ Լիսիչանսկը գրավելուց հետո ռուսական զորքերը փորձում են պայմաններ ստեղծել Դոնեցկի մարզի երեք քաղաքների՝ Բախմուտի, Սևերսկի և Սլավյանսկի վրա հարձակման համար։

Ուկրաինացի զինվորականներն իրենց հերթին կարողացել են վերականգնել վերահսկողությունը Դոնեցկի շրջանի գյուղերից մեկում և փոքր-ինչ առաջ շարժվել Խերսոնի մոտ:

Բրիտանական ռազմական հետախուզության փորձագետների կարծիքով՝ Սլովյանսկի համար պայքարը կլինի հաջորդ խոշոր ճակատամարտը Դոնբասում։

Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը: