Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2085 նոր դեպք, գրանցվել՝ 5 մահ
Այսօր՝ հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 2085 նոր դեպք՝ արված 5900 թեստավորումից:
Առողջացել է 257 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 5 դեպք:
Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 366 հազար 433 դեպք, որից 335 հազար 719-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8046 մահվան դեպք է արձանագրվել:
Մինչ օրս կատարվել է 2 միլիոն 722 հազար 315 թեստավորում:
Կարծիքներ