Թրամփը կարծում է, որ Բայդենի անգործունակությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապաշնորհ և թույլ քաղաքականությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Կոնրո (Տեխաս) քաղաքում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս։
«Բայդենի թուլությունն ու անկարողությունը երրորդ համաշխարհային պատերազմի իրական վտանգ են ներկայացնում»,- ասել է նա։
Թրամփը հավելել է, որ Բայդենի նախագահության ժամանակ ԿԺԴՀ-ն ռեկորդային մակարդակի է հասցրել հրթիռների արձակման թիվը և նշել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման թույլ կառավարումը։
Իր ելույթի ժամանակ հանրապետականը Սպիտակ տան ներկայիս ղեկավարին խորհուրդ է տվել նաև ուշադրություն դարձնել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական միգրանտների հետ կապված իրավիճակին և առաջին հերթին զորք ուղարկել այնտեղ, այլ ոչ թե Եվրոպա։
Կարծիքներ