Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան շուտով ավելի ապահով կլինի, քան ԱՄՆ-ը

Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան շուտով ավելի ապահով կլինի, քան ԱՄՆ-ը

Կարակասը շուտով կդառնա շատ ավելի ապահով, քան ամերիկյան քաղաքների մեծ մասը, քանի որ անօրինական միգրացիայի հետ կապված խնդիրների պատճառով ամբողջ աշխարհից հանցագործները հոսում են ԱՄՆ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում Հրաձգային ազգային ասոցիացիայի ամենամյա համագումարի ժամանակ։

«Կարակասը հիանալի քաղաք է, իրականում այն շուտով կդառնա շատ ավելի անվտանգ, քան մեր քաղաքները, քանի որ բոլոր հանցագործները կուղարկվեն մեզ մոտ», - ասաց նա։

Այդ կապակցությամբ Թրամփը առաջարկել է հրաձգային ասոցիացիայի հաջորդ համագումարն անցկացնել Վենեսուելայի մայրաքաղաքում։ «Այնտեղ շատ ավելի ապահով կլինի, քան մեր երկրում»,- հավելել է նախկին նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում