Լուկաշենկոն նշել է իշխանությունից իր հեռանալու պայմանները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ իշխանությունից հեռանալու պայմաններն են կարգուկանոնը, ցույցերի բացակայությունը, ինչպես նաև անվտանգության երաշխիքներն իր աջակիցների համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման դիրքորոշման մասին բելառուս առաջնորդը հայտնել է Մինսկում հինգշաբթի ընթացող համաբելառուսական ազգային ժողովի ժամանակ:
«Իշխանությունից հեռանալու համար իմ գլխավոր պայմանը երկրում խաղաղության, կարգուկանոնի հաստատումն է, բողոքի ոչ մի գործողություն, երկիրը գլխիվայր չշրջելը, կարծիքի արտահայտումն օրենքի շրջանակներում: Դա գլխավոր պայմանն է»,- ասել է Լուկաշենկոն:
Կարծիքներ