Պարգևատրվել են Այրվածքաբանության կենտրոնի աշխատակիցները
Առողջահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին:
Նա ընդգծել է բուժանձնակազմի անձնվեր ու ծանրաբեռնված աշխատանքը` Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր այրվածքներով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու ժամանակ` բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելով:
«Այդ դժվարին օրերին ձեզ վրա վերցրեցիք ոչ միայն բուժելու, այլև վիրավորներին ու նրանց հարազատներին ապրումակցելու, հոգեբան ու ընկեր լինելու, իրենց հետ այդ ծանր ընթացքով անցնելու ճանապարհը: Ծառայությունը, որը դուք եք իրականացնում, հնարավոր չէ չափել ոչ մի շնորհակալագրով»,- նշել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը ներկաներին մաղթել է ուժ, համբերություն, դեռևս բուժման մեջ գտնվողներին` ապաքինում:
Կարծիքներ