Սեյսմոլոգները հայտնել են «Հյուսիսային հոսք»-ից գազի արտահոսքի վայրերում պայթյունների մասին

Սեյսմոլոգները հայտնել են «Հյուսիսային հոսք»-ից գազի արտահոսքի վայրերում պայթյունների մասին

Շվեդիայի և Դանիայի սեյսմոլոգները պայթյուններ են գրանցել ռուսական  «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում գազի արտահոսքի վայրերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը ՝ վկայակոչելով Շվեդիայի սեյսմոլոգիայի ազգային կենտրոնը։

«Կասկած չկա, որ պայթյուններ են եղել»,- նշել է կենտրոնի փորձագետ Բյորն Լունդը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում