FT-ն մեծ խնդիրներ է կանխատեսել Բայդենի համար պաշտոնը ստանձնելուց հետո
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո բախվելու է կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ճգնաժամին: Այդ մասին հայտնում է Financial Times-ը` վակայակոչելով առողջապահության ոլորտի մասնագետներին:
Այդպես, ըստ վերլուծաբանների, Բայդենն «աղետալի իրավիճակ» կստանա` COVID-19-ով վարակվածների եւ բժիշկներին չվստահող քաղաքացիների ակտիվ աճի տեսքով:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի նախկին ղեկավար Թոմ Ֆրիդենն ասել է, որ երկրի շատ հատվածներում կորոնավիրուսն արդեն դուրս է եկել վերահսկողությունից, ուստի մոտ ապագայում ԱՄՆ-ն կկանգնի «հսկայական խնդիրների» առջեւ:
Իսկ Կոլումբիայի համալսարանի վիրուսաբան Անժելա Ռասմուսենը նշել է, որ հեշտ չի լինի ամերիկացիներին համոզել, որ իշխանություններն ազնիվ են, քանի որ վերջին ամիսներին երկրի բնակիչներն անընդհատ համավարակի թեմայով մանիպուլյացիա էին զգում իրենց վրա:
Կարծիքներ