Քեզ ոչ ոք չի գտնի. Կադիրովը Զելենսկիին ապաստան է առաջարկել Չեչնիայում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է փախչել Չեչնիա։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Եթե անհանգստանում ես կյանքիդ համար, ապա ես պատրաստ եմ դիմել Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ քեզ Չեչնիայի Հանրապետությունում ապաստան առաջարկելու համար: Մի վախեցիր, մենք կփրկենք քո երեսը»,- գրել է Կադիրովը:
Չեչնիա տեղափոխվելու մեկ այլ առավելություն էլ Կադիրովն անվանել է այն, որ այնտեղ «ոչ ոք Զելենսկիին չի գտնի»։
Կարծիքներ