Հնդկաստանի ռազմածովային ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Սոմալիի ափերին առևանգված բեռնատար նավի վրա
Հնդկաստանի ռազմածովային ուժերի ականակիրը կալանել է Lila Norfolk բեռնատար նավը, որը միխումբ զինված անձինք առևանգել էին Սոմալիիափերի մոտ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Հնդկաստանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ բեռնատար նավիվրա արդեն գտնվում են ռազմածովային ուժերիհատուկ ջոկատայինները և համապատասխան գործողություն են իրականացնում։
Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որգործողությունն արդեն ավարտված է,անձնակազմին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ՝ Հնդկաստանի ռազմածովայիննավատորմը հայտնել էր, որ Lila Norfolkբեռնանավից հաղորդագրություն է ուղարկվել այն մասին, որ հունվարի 4-ի երեկոյան հինգ-վեցանհայտ զինված անձինք են հայտնվել նավի վրա։
Կարծիքներ