Եթե Երևանը ցանկանում է ուղիղ բանակցել Բաքվի հետ, ապա «ի սեր Աստծո», թող բանակցի. Լավրով

Եթե Երևանը ցանկանում է ուղիղ բանակցել Բաքվի հետ, ապա «ի սեր Աստծո», թող բանակցի. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են ուղիղ բանակցություններ Ադրբեջանի հետ առանց Ռուսաստանի մասնակցության, ապա «ի սեր Աստծո»:

«Նույն կերպ, մենք հիմա անհանգստացած ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնագրերը նույնպես մնացին օդում առկախված: Ես նշեցի տրանսպորտային կապերի վերսկսումը և նշեցի նաև եռակողմ հանձնաժողովը, որը զբաղվում էր այդ հարցով և այժմ պրակտիկորեն չի էլ հանդիպում: Այժմ Երևանը կարծում է, որ դա ուղղակիորեն պետք է արվի Ադրբեջանի հետ, բայց եթե դա հաջողվի, ապա ի սեր Աստծո»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ ուսուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը:

Լավրովը նաև նշել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանի Դաշնությունը պետք է խորհրդակցի այս գործընթացի մասնակիցների միջև, սակայն դա տեղի չի ունենում։

«Ոչ, նրանք չեն ցանկանում, և միևնույն ժամանակ անընդհատ ձգտում են հործընթացին գրավել Արևմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին, որպեսզի իրենց հովանավորությունը տանեն ցանկացած գործընթացի, դա իրենց ընտրությունն է, բայց  անհրաժեշտ է բանակցել, առաջին հերթին, ադրբեջանցի հարևանների հետ, այլ ճանապարհ չկա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, «բոլոր տարբերություններով և հակասություններով հանդերձ», Ռուսաստանը և նրա գործընկերները «հասկանում են, թե ով ինչի համար և հանուն ինչի է հանդես գալիս»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները դրական արդյունքներ են տալիս և ինքը կարծում է՝ երկկողմ և ուղիղ բանակցությունների ձևաչափն առավել արդյունավետ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում