Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Գևորգյանի երդման արարողությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում