Լի եմ ակումբի համար հատուկ ինչ-որ բան անելու վճռականությամբ. Մեսի

Լի եմ ակումբի համար հատուկ ինչ-որ բան անելու վճռականությամբ. Մեսի

Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ իր նոր ակումբը` ՊՍԺ-ն համապատասխանում է ֆուտբոլային իր ամբիցիաներին:

«Ուրախ եմ իմ ֆուտբոլային կարիերայում նոր էջ սկսելու համար: Գիտեմ, թե ինչպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ և մարզչական շտաբ կա այստեղ: Լի եմ ակումբի համար հատուկ ինչ-որ բան անելու վճռականությամբ: Անհամբերությամբ եմ սպասում խաղադաշտ դուրս գալուն»,-Մեսիի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Լիոնել Մեսին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում: 10 անգամ դարձել է Իսպանիա չեմպիոն, 8 անգամ Սուպերգավաթակիր, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում: Մեսին ռեկորդային թվով` 6 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»:

Արգենտինայի ազգային թիմի կազմում Մեսին մասնակցել է 151 հանդիպման, որտեղ դարձել է 76 գոլի հեղինակ: Արգենտինայի ազգային ընտրանու կազմում Մեսին 2021 թվականին նվաճել է Ամերիկայի գավաթը:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում