WSJ. Չինաստանը հրաժարվել է կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին տվյալներ ներկայացնել ԱՀԿ-ին
Չինաստանը հրաժարվել է կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին տվյալներ ներկայացնել ԱՀԿ-ին, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՀԿ փորձագետներին, որոնք նկարագրել են մանրամասների պակասի պատճառով բուռն վեճերը:
ՉԺՀ իշխանությունը մերժել է 2019 թվականի դեկտեմբերին Ուհան քաղաքում կորոնավիրուսի առաջին 174 դեպքի վերաբերյալ տվյալներ տրամադրելու հարցումները:
Չինացի պաշտոնյաներն ու գիտնականները սեփական վերլուծություններն են ներկայացրել:
Սակայն խմբին թույլ չեն տվել ծանոթանալ նախնական տվյալներին, որոնք կօգնեին հասկանալ՝ որքան վաղ եւ մեծ թափով է վիրուսը սկսել տարածվել Չինաստանում՝ նշել են խմբի անդամները:
«Նրանք մեզ ցույց են տվել մի քանի օրինակ, սակայն դա նույնը չէ, ինչ ստանդարտ համաճարակաբանական հետաքննությունը: Այդպիսով, մեր տեսանկյունից՝ այդ տվյալների մեկնաբանությունն ավելի սահմանափակ է, չնայած՝ այլ կողմը կարող է համարել, որ դա բավարար է»,-ասել է ԱՀԿ փորձագետների խմբից ավստրալացի միկրոկենսաբան Դոմինիկ Դուայերը:
Կարծիքներ