Բելգիայում սառեցրել են ավելի քան 50 միլիարդ եվրոյի ռուսաստանյան ակտիվներ. Echo
Բելգիայում ավելի քան 50 միլիարդ եվրոյի ռուսաստանյան ակտիվներ են սառեցվել Եվրամիության սահմանափակիչ միջոցառումների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Echo բելգիական հրռատարակությունը: «Ավելի քան 50 միլիարդ եվրոյի ռուսաստանյան ակտիվներ են սառեցվել Բելգիայում»,-ասվում Է հոդվածում:
Հրատարակությունը վկայակոչում Է երկրի ֆինանսների նախարարության տվյալները: Երեք ամսվա ընթացքում Բելգիայում պատժամիջոցների տակ հայտնված անձանց սառեցված ռուսաստանյան ակտիվների ծավալն ավելացել Է գրեթե տասնհինգ անգամ, նշվում Է նրանում: Լրացուցիչ սառեցված միջոցները կապված են ԵՄ-ի այն պատժամիջոցների վերջին երկու փաթեթների հետ, որոնք սահմանվել Էին հունիսի 3-ին եւ հուլիսի 21-ին:
Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության սկսվելուց հետո Արեւմուտքը խստացրել Է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ