Ստոլտենբերգը Կոսովոյի հակամարտության բոլոր կողմերին կոչ Է արել հանգստություն պահպանել

 Ստոլտենբերգը Կոսովոյի հակամարտության բոլոր կողմերին կոչ Է արել հանգստություն պահպանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն իր Twitter-ում հաղորդել Է, որ, նկատի առնելով Կոսովոյի իրադրությունը, սերտ շփման մեջ Է գտնվում Բելգրադի եւ Պրիշտինայի հետ, կողմերին կոչ Է անում՝ հանգստություն պահպանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ալբին Կուրտի հետ խոսել եմ վերջին ժամանակներս Կոսովոյի լարվածության եւ KFOR-ի (Կոսովոյում միջազգային ուժերի հրամանատարություն) մեր առաքելության պահպանվող կարեւորության մասին:

Բոլոր կողմերը պետք Է պահպանեն հանգստություն, խուսափեն միակողմանի գործողություններից եւ երկխոսություն վարեն ԵՄ-ի միջնորդությամբ: Ես սերտ շփման մեջ եմ գտնվում Բելգրադի եւ Պրիշտինայի հետ»,-գրել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում