Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 973-ի
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել Է հինգով եւ հասել 973-ի, ապաքինվել Է եւս երկու մարդ: Այդ մասին հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:
«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 973 Է, ապաքինվել Է 846 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 15»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Կարանտինի ռեժիմի մեջ Է գտնվում 4 հազար 851 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո Է 231 պացիենտ:
Արտասահմանյան երկրներից բուժման համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 28-ով ավելացել Է, նրանք բոլորը զինծառայողներ են, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակիցներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 11,8 միլիոն դեպք, ավելի քան 545 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ