Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Իրանի նախագահ

Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Իրանի նախագահ

 

Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և անհրաժեշտ է արագացնել պայմանավորվածությունների իրականացումը:

Այս մասին ԹԵհրանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։

«Ռուսաստանը միշտ եղել է Իրանի կողքին դժվար պահերին, և նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- նախագահի խոսքերն է մեջբերել IRNA-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում