Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները. Աբդոլլահիան
Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։
Այս հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ»,- գրել է նախարարն «Х»-ի իր միկրոբլոգում։
Կարծիքներ