Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. կան տուժածներ
Մարտի 20-ին` ժամը 06:58-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Hyundai մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Ս․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին․ վարորդը և ուղևորներ՝ Ա․ Ս․-ն (ծնված 1997 թ.), Ա․ Գ․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1965 թ.) և Վ․ Ն․-ն (ծնված 1955 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և 3 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե. Կարապետյանը:
Կարծիքներ