Ստոլտենբերգն առաջարկել է Ուկրաինայի համար ստեղծել հարյուր միլիարդ դոլարի հիմնադրամ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջարկել է հինգ տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու հիմնադրամ ստեղծել 100 միլիարդ դոլարի չափով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ստոլտենբերգի առաջարկով՝ հիմնադրամի ստեղծումը պետք է լինի փաստաթղթերի փաթեթի մի մասը, որը դաշինքի առաջնորդները կստորագրեն հուլիսին Վաշինգտոնում կայանալիք համաժողովի ժամանակ։
Դաշնակիցները դեռ քննարկում են Սթոլթենբերգի առաջարկն ու հաշվարկի մեխանիզմը, այդ թվում՝ ընդհանուրի ծախսերի մեջ Ուկրաինային տրվող օգնության ներառումը: Նշվում է, որ առաջարկը, որը պետք է արժանանա ՆԱՏՕ-ի երեսուներկու դաշնակիցների հավանությանը, ամենայն հավանականությամբ կփոխվի նախքան վերջնական համաձայնեցումը։
Ֆինանսավորման կառուցվածքի շուրջ բանավեճերը շարունակվում են, ոմանք պնդում են, որ նույն բաշխումը պետք է օգտագործվի ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեի ֆինանսավորման համար, որի շրջանակում ԱՄՆ-ն պետք է ներդնի ավելի քան 16 միլիարդ դոլար:
Կարծիքներ