Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում յոթ մարդ է մահացել կորոնավիրուսից
Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում յոթ մարդ է մահացել կորոնավիրուսային վարակից, այս մասին ճեպազրույցում հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիչինավան:
Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Աջարիայում: Մասնավորապես, անցյալ օրվա ընթացքում այս շրջանում զոհվել է վեց մարդ, եւս մեկը` Կախեթիում:
Այսպիսով, համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացած հիվանդների ընդհանուր թիվը հասել է 342-ի:
Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 42.579 դեպք: Երկրում առողջացածների թվի դրական աճի տեմպը պահպանվում է: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում 1696 մարդ է վերականգնվել կորոնավիրուսից: Համավարակի մեկնարկից մինչեւ նոյեմբերի 2-ը առողջացածների ընդհանուր թիվը 26 800 մարդ է կազմել: Ներկայումս Վրաստանում հիվանդության 15 411 ակտիվ դեպք կա:
Կարծիքներ