Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Հունվարի 17-18-ը Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և Եվրամիությունում։ Այս մասին հայտնում է ALIQ-ւ՝ հղում անելով Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը:
Այցի ընթացքում ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին երկկողմ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նույն օրը տեղի կունենա նաև ոչ պաշտոնական հանդիպում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ։
«Հանդիպումների հիմնական նպատակը դաշնակիցների հետ խորհրդակցություններ անցկացնելն է՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև անվտանգության հարցերի շուրջ ընթացող երկխոսության շրջանակներում։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության դինամիկան և եվրաատլանտյան տարածքում անվտանգության բարդ միջավայրը», — ասված է հաղորդագրություն մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ տարեսկզբին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան բարձր մակարդակի այցը ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հատուկ հարաբերությունների ևս մեկ հաստատումն է, և ընդգծում է այն փաստը, որ Վրաստանը նշանակալի տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ի օրակարգում։
Կարծիքներ