Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարեւոր է, սակայն այն հարցի լուծում չէ․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ինքնին կարեւոր է, սակայն այն հարցի լուծում չէ, վարակին դիմակայել կարելի է միայն բոլոր կանխարգելիչ միջոցառումները պահպանելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինքնին պատվաստանյութը չափազանց կարեւոր է, սակայն այն հարցի լուծում չէ։ Սպառնալիքին դիմակայել կարելի է սանիտարական կանխարգելիչ բոլոր միջոցառումների համակարգը պահպանելով»,- ռուսաստանցիներին դիմելով՝ ասել է նախագահը։
Կարծիքներ