Արցախցի մարզիկ Իգոր Կարապետյանը նվաճել է թաեքվոնդոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Արցախցի մարզիկ Իգոր Կարապետյանը նվաճել է թաեքվոնդոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտի 11-13-ը Երևանում անց է կացվել մեծահասակների թաեքվոնդոյի ՀՀ առաջնություն, որին մասնակցում էին նաև արցախցի մարզիկներ։

Մեր հայրենակից Իգոր Կարապետյանը 74 կգ քաշային կարգում մասնակցել է երկու մենամարտի և հաղթանակ տարել՝ նվաճելով թաեքվոնդոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Մարզիկը վերադարձել է ոսկե մեդալով, պատվոգրով և դրամական պարգևով, տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում