Դավաճանության վերաբերյալ մեկ քրգործ արդեն ուղարկվել է դատարան. գլխավոր դատախազ
Պատերազմի ընթացքում դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Անդրադառնալով հարցին, թե դավաճանության և լրտեսության մեղադրանքով կա՞ն անձինք, որ անցնում են քրեական գործերով՝ գլխավոր դատախազն ասաց, որ անցնում է նախկին զինծառայող: «Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել, ուղարկվել է դատարան»,-ասաց Դավթյանը:
Նա ճիշտ չհամարեց հրապարակել այն գործերը, որոնք դեռ նախաքննության փուլում են: Դավթյանը դեռ վաղ համարեց, որ ամեն նման կոնկրետ դեպքը գնահատի պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցությամբ: «Արդեն քննվում է շուրջ 1650 քրեական գործ: Յուրաքանչյուր քրգործի կամ դրանց հիմնական հատվածի քննության արդյունքներով, երբ կունենանք իրավական գնահատականներ, կանդրադառնանք նաև դրանց ազդեցությանը՝ պատերազմի ելքի վրա»,-ասաց գլխավոր դատախազը:
Կարծիքներ