Այսօրվանից ես ներկայացնում եմ ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին. Ստելլա Սարուխանյան
Ստելլա Սարուխանյանը գրում է.
«Այսօրվանից ես ներկայացնում եմ ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին։
Իմ գործունեությունը եղել է, կա և կլինի հայրենիքիս ծառայելը: Ես եղել եմ, կամ և կլինեմ ձեզնից մեկը: Ծառայության եմ անցնում կամավոր հիմունքներով, չեմ վճարվելու և չեմ համարվելու պետական աշխատող:
Կարևորում եմ հասարակություն կառավարություն կապը, և ինձ համար պատիվ կլինի հանդիսանալ կամուրջ, օգնել լուծումները գտնել ձեզ հուզող հարցերի, փոխանցել տիկին Աննային ձեր նամակներն ու պահել հետադարձ կապը: Սիրելի տիկին Աննա Anna Hakobyan , շնորհակալ եմ վստահության համար: Ինձ համար դա մեծ պատիվ է։ Ես Ձեզ հուսախաբ չեմ անի»։
Կարծիքներ