Մեծ Բրիտանիան ուժեղացրել է պարեկությունը Ռուսաստանի սահմանների մոտ
Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ կործանիչները եւ բրիտանական ռազմածովային ուժերի նավերը զգալիորեն ուժեղացրել են պարեկությունը Ռուսաստանի սահմանների մոտ՝ ռուսական պաշտպանության «խոցելի կողմերը» բացահայտելու նպատակով, գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Sunday Times թերթին:
Պարբերականի տվյալներով՝ օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի սահմաններին Սեւ ծովի շրջանում, ինչպես նաեւ Կոլայի թերակղզու ափեր են ուղարկվել թագավորական ռազմաօդային ուժերի առնվազն 28 Ինքնաթիռ, ընդ որում՝ թռիչքներին միաժամանակ մասնակցել է մինչև հինգ Ինքնաթիռ:
Հեռավոր թռիչքներին մասնակցել են Typhoon կործանիչները եւ Voyager լիցքավորիչները, ինչպես նաև Sentinel, RC-135 եւ Sentry E-3 AWACS հետախուզական ինքնաթիռները: Երկու շաբաթ առաջ պարբերականը հաղորդել էր Ուկրաինայի երկնքում Typhoon կործանիչների առաջին թռիչքների մասին, եւ, ինչպես ընդգծում է թերթը, «ռազմական աղբյուրներն ու ինքնաթիռներին հետեւելու կայքերից ստացված տվյալները հաստատել են, որ այդ ժամանակից ի վեր Սեւ ծովի վրա պարեկությունն ուժեղացել է»:
Նշվում է, որ Typhoon կործանիչներն առաջին անգամ ուղարկվել են Հյուսիսային բեւեռային շրջան՝ Մուրմանսկի մերձակայքում պարեկելու համար, որտեղ տեղակայված են ռուսական սուզանավերի գլխավոր բազաները:
Կարծիքներ