Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի Արտգործնախարարություն

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի Արտգործնախարարություն

Անկարայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում արգելված և ահաբեկչական հայտարարված կուսակցություն է) անդամների կողմից Թուրքիայի քաղաքացիների սպանության վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: 

ԱՄՆ Պետդեպարտամենտը ափսոսանք է հայտնել Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ, իր աջակցությունն է հայտնել Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, և ցավակցություն է հղել վերջին ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին: Եթե հաստատվեն ՔԱԿ-ի ձեռքով թուրք խաղաղ բնակիչների մահվան մասին հաղորդագրությունները, ԱՄՆ-ը ամենախիստ կերպով կդատապարտի այդ գործողությունները, նշել են Պետդեպարտամենտում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կտրուկ քննադատել է նման արձագանքը՝ հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրելով ՔԱԿ-ին աջակցելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում